Queen-ի Bohemian Rhapsody-ն ճանաչվել է ամենաթերապևտիկ երգ: Հարցմանը մասնակցել է հազար մարդ, որոնց առաջարկվել է ընտրել 10 տարբեր ստեղծագործությունից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարցման համաձայն, որն անցկացվել է BBC-ի պատվերով, բրիտանական Queen խմբի Bohemian Rhapsody-ն մյուսներից ավելի լավ է օգնում բարձրացնել տրամադրությունը:
Ցանկում թերապևտիկ կոմպոզիցիաների շարքում հարցման մասնակիցները երկրորդ տեղում նշել են շվեդական ABBA կվարտետի Dancing Queen ստեղծագործությունը, երրորդում՝ Ֆարել Ուիլյամսի Happy-ն:
Ի դեպ, տղամարդկանց 30%-ն է ընտրել Bohemian Rhapsody-ն, այն դեպքում, երբ կանանց 28%-ն առաջին տեղը հատկացրել է Dancing Queen-ին:
Bohemian Rhapsody-ն տարբեր երաժշտական ոճերի միաձուլում է:










































