Սենսորային էկրաններով լեթոփները դեռևս առաջին քայլերն են անում շուկայում, սակայն ժամանակի ընթացքում նման մոդելները կդառնան գերակշռող: Ինչպես հաղորդում է DailyComm, այս մասին հայտարարել է Acer-ի նախագահ Ջիմ Վոնգը:
Acer-ի նախագահը հիշատակել է ամերիկյան Apple ընկերությանը և իր զարմանքն է արտահայտել այն կապակցությամբ, որ MacBook նոթբուքերում բացակայում է սենսորային դիսփլեյը:
Խոսելով Windows 8-ի մասին` Բոնգը նշել է, որ նոր օպերացիոն համակարգը հազիվ թե դառնա վաճառքների հիթ մոտ ապագայում: Նրա խոսքերով` սպառողներին անհրաժեշտ է ժամանակ` նոր համակարգի հետ աշխատել սովորելու համար, այդ պատճառով նրա առաջխաղացումն ընթանում է ոչ այդքան արագ:







































