Բանկային համակարգի որոշ ներկայացուցիչների մոտ անցնող տարում հարկային մուտքերի մասով արձանագրված որոշ անկումը գնահատելու համար առաջինն, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ հավանաբար բանկերի վարկային պորտֆելի վատթարացում է գնացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Ըստ նրա՝ համաձայն ԿԲ կանոնակարգի, այն վարկերը, որ սկսում են ստանդարտից դուրս գալ իրենց որակի մասով, բանկերը սկսում են մասհանումներ անել, որը նվազեցնում է նրանց հարկային բազան:
«Խնդիրը կայանում է նրանում, որ 2008-ից, երբ վարկային պորտֆելը սկսեց օբյեկտիվորեն վատանալ, ամենայն հավանականությամբ այդ խնդիրը չի լուծվել: Սա նշանակում է, որ կարող է մյուս տարի տեսնենք բանկային համակարգի շահութաբերության նվազում»,- ասաց Հ. Մեսրոբյանը:







































