Ընթացիկ տարում Նյու Յորքում գրանցվել է սպանության դեպքերի 19 % նվազում: Անցյալ տարվա 515-ի փոխարեն 2012-ին այդ թիվը եղել է 414: Այս տվյալները ներկայացրել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ քաղաքային ոստիկանության ծառայողների տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
50 տարի առաջ սկսված վիճակագրության տվյալներով՝ ԱՄՆ խոշորագույն քաղաքում` Նյու Յորքում 2012 թ. սպանությունների թիվը հասել է նվազագույնի:
Այս վիճակագրությունն 1963 թ. ի վեր իրականացվում է իրավապահ մարմինների կողմից: Այն ժամանակվանից սկսած՝ ամենաարյունահեղ տարին 1990–ն է եղել, երբ քաղաքում կատարվել է ավելի քան 2,26 հազար սպանություն:







































