Կենտրոնական բանկի խորհուրդը երեկվա նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ կատարեց «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգում, ինչպես նաև հաստատեց «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2010թ.» և «Հայաստանի ֆինանսական համակարգը 2010. Զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականները: Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Փոփոխություններ կատարվեցին «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը: Ընդունվեցին նաև մի շարք այլ որոշումներ:
Լրացում կատարվեց ՀՀ ԿԲ 2011 թ. «Հուշադրամների թողարկման ծրագրում»:
Խորհուրդը «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրեց, «ԱԴԱԼԵՎ ՌԻԱ» ՍՊԸ դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը «MoneyGram» և «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգերին ենթագործակալության սկզբունքով անդամակցելու համար թույլտվություն ստացավ: Ուժը կորցրած ճանաչվեցին «ՄԵԼԱՆԻ ՄՈՔԻԱ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 169, «ՊԱԲ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 138, «Մեբլե» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 107 լիցենզիաները:









































