Աշխարհահռչակ դերասան 49-ամյա Ջոնի Դեփը Սուրբ Ծնունդի առիթով արտասովոր նվեր է մատուցել սիրելիին: Նա դերասանուհի Էմբեր Հերդի անունով է կոչել Բահամանյան արշիպելագի սեփական կղզու լողափը: Դեփը կարծում է, որ լողափի ձգվող գիծը քարտեզի վրա Էմբերի կազմվածքն է հիշեցնում: Դեփի ռոմանտիկ քայլի մասին հաղորդում է The Sun-ը:
Ջոնի Դեփի և ֆրանսուհի Վանեսա Պարադիի հարաբերությունները, որոնք սկսվել էին 14 տարի առաջ, ավարտվեցին այս ամռանը: Շշուկներ տարածվեցին, որ դերասանը իր երեխաների մորից բաժանվել է 26-ամյա Էմբեր Հերդի պատճառով: Նրանք միասին նկարահանվել էին «Ռոմային օրագիր» (The Rum Diary) ֆիլմում:








































