Վրաստանի նոր իշխանությունները հրաժարվում են նոր խոշոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու նախագծից, ինչն անթույլատրելի է էներգետիկ անվտանգության և աշխատատեղերի ստեղծման տեսակետից` այսպիսի դիրքորոշում է հայտնելՎրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Եթե դու ասում ես, որ այլևս չեն լինի հիդրոէլեկտրակայաններ, ջերմային էլեկտրակայաններ, դու դրանով խզում ես հարաբերությունները մեր գործընկերների հետ, որոնք տարիների ընթացքում անմիջականորեն կապված են Վրաստանի հետ, և միևնույն ժամանակ դրանով բիզնեսմեններին ասում ես, որ այստեղ ոչ մի հեռանկար չկա»,- նշել է Սաակաշվիլին: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:










































