Ամերիկացիները հանդես են գալիս ԱՄՆ-ում հրազենի վաճառքի խիստ վերահսկողության օգտին, սակայն չեն սատարում զենքի լիակատար արգելքի ներմուծման գաղափարին: Այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցումները, որն անցկացրել է Գելափի ինստիտուտը՝ USA Today թերթի պատվերով: Այս մասին հայտնւմ է ITAR-TASS-ը:
Պատվերը ստացվել է արյունալի հրաձգությունից հետո, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Նյութաունի տարրական դպրոցում: 20-ամյա Ադամ Լանզան սպանել էր 26 մարդու, որից 20-ը երեխաներ էին:
Ամերիկացիների 58 տոկոսը կողմ է արտահայտնվել զենքի վաճառքի խիստ վերահսկողության միջոցառումների ներմուծմանը: 34 տոկոսը կարծում է, որ պետք է պահպանվի զենքի վաճառքի մասին գործող օրենքը:
47 տոկոսը կցանկանար, որպեսզի զենքի վաճառքի վերահսկման նոր օրենքներ ընդունվեին, իսկ 46 տոկոսը պահանջում է գործող ակտերի ավելի խիստ կատարում:
Հարցմանը մասնակցած 1038 ամերիկացիների 74 տոկոսը դեմ է զենքի վաճառքի լիակատար արգելքի ներմուծմանը:








































