Մահացել է ամերիկյան սոուլ երգչուհի Ֆոնտելա Բասսը, որը կատարել է սոուլ ոճի աամենահայտնի Rescue Me երգը: Նա 72 տարեկան էր:
Երգչուհին մահացել է իր հայրենի Սենտ Լուիսում վերջերս ունեցած սրտի նոպայի բարդություններից:
Նա ծնվել է երաժիշտների ընտանիքում և վեց տարեկանում սկսել է երգել եկեղեցական երգչախմբում:
Բացի Rescue Me-ից, որը ձայնագրվել է 1965 թ., Բասսը մեծ համբավ է ձեռք բերել Բոբբի Մաքլյուրի հետ զուգերգով: Նման երգերից են Don’t Mess Up A Good Thing ու You’ll Miss Me When I’m Gone երգերը:








































