Saturday, 04 07 2026
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան

Ինչու ՀԱԿ-ը չի սատարում Հրանտ Բագրատյանին

Թեև ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել նախագահական ընտրություններին և չսատարել որևէ թեկնածուի, սակայն առաջիկայում ավելի դետալացված ՀԱԿ-ն իր ընտրազանգվածին, հասարակության մյուս շերտերին խորհուրդներ կտա: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: «Հնարավորությունը` կոնսոլիդացնել այս վարչախմբի դեմ հասարակության բոլոր ըմբոստ ուժերին, չստացվեց: Շատ լուրջ կոնսոլիդացիոն աշխատանքներ էին գնում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև, այլ ուժերի հետ ևս: Սակայն չստացվեց: Լիներ այդ կոնսոլիդացիան, իմաստ կունենար մտնել ու անհավասար կռիվ տալ այս վարչախմբի դեմ:

Մենք ոչ թե ձեռքերը լվանում ենք, այլ ասում ենք, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանությունը իր վարչական լծակներով, օրենքի ու օրինականության կեղծումներով, կրիմինալի մասնակցությամբ կանգնած է, և սրան պետք է քաղաքական լայն կոնսոլիդացիա հակադրել, որ տեղի չունեցավ: Իշխանությունները ամեն ինչ արեցին սա ձախողելու համար` սրա մեջ մահացու վտանգ տեսնելով»,- ասել է Արման Մուսինյանը` դերակատար քաղաքական ուժերի դիրքորոշումը համարելով ամենաճիշտը:

Լևոն Տեր-Պետրոսյանը ևս, ըստ նրա, չառաջադրվելու իր որոշմանը ճիշտ հիմնվորում է տվել, թեև ինչ հիմնավորում էլ ներկայացներ, կլինեին մարդիկ, որ դրանք կհամարեին ոչ համոզիչ. «Նախագահն իր խոսքում ամբողջությամբ եղել է ժողովրդի հետ ծայրաստիճան անկեղծ»: Նրա խոսքերով՝ Հայաստանի նման պայմաններում, ընդդիմության ռեյտինգը ընկնում է, և այն, ինչ արել է ՀԱԿ-ը, հերոսություն է. «Կան մարդիկ, ովքեր չեն դիմանում երկարատև պայքարին: Դա երկարատև պայքարի տրամաբանության մեջ է: Այն մարդիկ, ովքեր պաշտոնապես դուրս են եկել ՀԱԿ-ի կազմից, մինչ օրս որևէ բանական բացատրություն չեն ներկայացրել»:

Արման Մուսինյանը նշել է, թե հասարակությունը ՀԱԿ-ից հիասթափված չէ. «Մեր համակիրները քաղաքացիական բարձր գիտակցություն ունեն, հասկանում են, որ ռեժիմի դեմ պայքարը մեկօրյա չի, հասկանում են, որ այս որոշումները կայացնում են կոնկրետ պետության, ժողովրդի շահերից ելնելով» Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ նրա, շարունակում է մնալ քաղաքականության մեջ: Այս պահին ընդամենը հայտարարել է, որ չի առաջադրում թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Իսկ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չի սատարում Հրանտ Բագրատյանին, բանախոսն ասել է. «Հրանտ Բագրատյանը մոտ մեկ շաբաթ առաջ պաշտոնապես սառեցրեց անդամությունը ՀԱԿ քաղխորհրդում: Երեկ տեղի ունեցած նիստին նա հրավիրվել էր, որտեղ քննարկվելու էր նախագահական ընտրությունների ձևաչափը և միգուցե նրան սատարելու հարցը: Նա չէր մասնակցել, և քախորհրդի բոլոր անդամները կոնսենսուսով որոշել են ընդունել այն որոշումը, որ դրված է Ձեր սեղանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում