Գիտնականները պարզել են, որ առաջին տպավորությունը գործելիս հագուստի գույնը կարող է վճռորոշ դեր խաղալ։ Այս մասին գրում է Rosbalt-ը: Օրինակ` տղամարդու յասամանագույն վերնաշապիկը կարող է «վախեցնել» կնոջը:
Հարցմանը մասնակցած 2000 կանանց միայն 28 տոկոսն է խոստովանել, որ հրաժարվել է տղամարդու հետ հանդիպել միայն այն բանի համար, որ իրենց դուր չի եկել այդ տղամարդու հագուստը:
Ինչպես նշում է Meddaily-ն, կանանց 60 տոկոսի համար կարևոր է տղամարդու արտաքին տեսքը, 17 տոկոսի համար` սանրվածքը, 9 տոկոսի համար` կոշիկները:
Դասական սպիտակ վերնաշապիկին «կողմ է քվեարկել» հարցման մասնակիցների 13 տոկոսը, 11 տոկոսը կողմ է բաց կապույտ, 6-ը` վարդագույն վերնաշապիկին: 20 տոկոսի կարծիքով «իրենց տղամարդու» զգեստապահարանը կարելի է թարմացնել: Իսկ յուրաքանչյուր 20-րդը ինքն է խորհուրդ տալիս զուգընկերոջը՝ ինչպիսի հագուստ հագնել, երբ նրանք պատրաստվում են դուրս գալ տնից:










































