Թուրքական Miliyet թերթի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանի իրաքյան այցի շրջանակներում գրանցվել է աննախադեպ իրադարձություն:
Էրդողանն այցելել է շիաների համար սուրբ քաղաք համարվող էն-Նաջաֆ և դարձել առաջին սուննի լիդերը, ով այցելել է իմամ Ալիի դամբարան և աղոթք կատարել:
Դրանով Էրդողանը ցանկացել է ի ցույց դնել իսլամի երկու հոսանքների` սուննիզմի ու շիիզմի մերձեցումը:
Ապա Էրդողանը մեկնել է քաղաքի կենտրոն` հանդիպելու շիաների հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Սիստանիի հետ:
Նշվում է, որ Էրդողանի այդ այցի ժամանակ իրաքյան կողմը ձեռնարկել է անվտանգության խստագույն միջոցառումներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին էլ Էրդողանն առաջին անգամ Ստամբուլում մասնակցել էր Թուրքիայում բնակվող շիա մահմեդականների` կազմակերպած կրոնական միջոցառմանը (Աշուրա), որը նվիրված էր 1372 տարի առաջ իմամ Հուսեյնի նահատակմանը։









































