Հարավային Կորեայում մասսայական «կույր ժամադրություն» կազմակերպելու փորձը վերածվել է ծաղրի առիթի: Միայնակ սրտերը միացնելու համար համացանցով կազմակերպված ժամադրությանը հիմնականում եկել են ուժեղ սեռի ներկայացուցիչներ:
Չնայած ցրտին՝ հավաքվել է 3,5 հազար մարդ: Տղամարդկանց անհարմար և անիմաստ հավաքը շատ լավ նկարագրել է ներկաներից մեկը. «Կարծես նորից բանակում հայտնվեցի»:







































