Երեկ հանրության դատին ներկայացված սահմանադրական փոփոխությունների փաթեթը շարունակում է ընդդիմության քննադատության թիրախ մնալ: Ընդդիմությունը, մասնավորապես՝ եռյակը, պնդում է, որ այդ փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հարցին, թե հնարավո՞ր է փոփոխություններ լինեն ներկայացված տարբերակում, և իշխանությունը գնա զիջումների՝ կոնսենսուսի, առանցքային հարցերի շուրջ, այսպիսի պատասխան տվեց. «Քաղաքականություն է, ամեն բան էլ հնարավոր է քաղաքականության մեջ»:
Մեր հստակեցմանը, թե իշխանությունն այսօր պատրա՞ստ է փոխզիջման այդ հարցում, նախարարը պատասխանեց. «Քննարկումներ են գնում, ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներն են մասնակցում այս պրոցեսին: Որևէ բան բացառել այդ քննարկումների արդյունքում ես չեմ կարող: Բնականաբար, իհարկե, բացառված չեն»:
Ի դեպ՝ տեղեկություն կա, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել փոփոխությունների այս տեսքով ներկայացմանը:
Դիտեք տեսանյութը:








































