Համաձայն նորագույն ուսումնասիրության` Շվեդիայում 5 գնումներից 4-ը վճարվում են էլեկտրոնային տեսքով կամ քարտի օգնությամբ: Երկիրն առաջ է շարժվում կանխիկ գումարներից հրաժարվելու ուղով, հաղորդում է The Local-ը:
Շվեդիայի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան ստանում է 250 էլեկտրոնային հաշվարկ: Այնպիսի վճարման համակարգերի տարածումը, ինչպիսին Swish-ն է, մարդկանց թույլ է տալիս ոչ մեծ գումարներ փոխանցել առանց բանկոմատների:
Կանխիկից հրաժարումը բանկային համակարգին ազատում է գումարների վերամշակման ծախսերից, որոնք Շվեդիայում 1.2 մլրդ դոլար են գնահատվում: Բացի այդ, կտրուկ նվազում է նաև զինված կողոպուտների թիվը:








































