Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կտրել է իր կապն իշխանության հետ. Զարուհի Փոստանջյանը՝ եռյակի և Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կտրել է իր կապն իշխանության հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:

Հարցին, թե ե՞րբ «Ժառանգությունը» կլքի եռյակը, եթե պարզվի, որ եռյակում կան նախագահի մի քանի թեկնածուներ, պատասխանեց, որ «Ժառանգությունը» չի ենթադրել, նկատի չի ունեցել, որ մասնակցում է ալյանսային գործընթացի: «Մենք ներգրավվել ենք, որպեսզի համակարգային փոփոխություն տեղի ունենա, այն իշխանությունը, որը բռնազավթած է պահում մեր ժողովրդի քվեն, պետք է հեռանա: Հարթակն ու ժողովուրդը պետք է համատեղ գործողություն իրականացնեն՝ ամբողջական իշխանափոխություն: Հարթակում կմնան այն մարդիկ, որոնք գնում են այդ պահանջի իրացմանը՝ համակարգի փոփոխություն և բռնազավթած իշխանության հեռացում»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով Դաշնակցության քաղաքականությանը՝ նշեց, որ այն քաղաքական ուժերը, ովքեր կապ են ունեցել գործող ռեժիմի հետ, պետք է վիրահատական միջամտությամբ կապը խզեն հանցավոր ռեժիմից: «ՀՅԴ-ն պետք է ուժ գտնի այդ վիրահատական քայլին գնալու համար»,- ասաց նա:

Հարցին ի պատասխան, թե ինքը և Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպե՞ս են ընդունել ջղաձգվողների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դիտարկումները՝ Փոստանջյանն ասաց, որ վիրավորողին սովորաբար ընդունում են որպես բարոյազուրկ մարդու:

Մեկ այլ դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմության լիդերներն են որոշելու հաջորդ հանրահավաքի օրակարգը, իր մշակած օրակարգը կարո՞ղ է ազդել այդ օրակարգի վրա, և ԲՀԿ-ն արդեն կտրե՞լ է իր կապն իշխանության հետ, արձագանքեց՝ ասելով, որ չի համարում, թե ԲՀԿ-ն կտրել է իր կապը իշխանության հետ: Նրա համոզմամբ՝ որպեսզի ԲՀԿ-ն իր կապը կտրի, պետք է այդ գործողությունների մեջ ներգրավված լինի:

«Ես ասեմ, որ դա ավտորիտար բնույթի հայտարարություն է, որը բնորոշ է Լևոն Տեր-Պետրոսյանին»,- ասաց Փոստանջյանը՝ շարունակելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը համաձայնեցված չէր մյուս կազմակերպիչների հետ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում