Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օդային հարված են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցություն (PKK) խմբավորման բազաների ուղղությամբ, որոնք գտնվում են Հաքքարի նահանգի լեռներում: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը:
Օդային հարված հասցնելու մասին որոշումն ընդունվել է, երբ PKK-ի մարտիկները սպառնացել են Իրաքից Թուրքիա անցնել:
Թուրքիայի և քրդական անկախ պետության ստեղծում պահանջող PKK-ի հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի և ավելի քան 40 000 կյանք է խլել:










































