Wednesday, 24 06 2026
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը

Բիզնես ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսով

Էդուարդ Կիրակոսյան- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միության գործ. տնօրեն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կազմակերպում է Բիզնես Ինովացիոն 2-րդ ֆորումը, որը տեղի կունենա Դիլիջան քաղաքում՝ «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում:

Այս տարի Բիզնես Ինովացիոն ֆորումը նվիրված է Հայաստանում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական գործարարության զարգացմանը:

«Ակնհայտ է, որ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունները, ժամանակակից պահանջներին համաքայլ գնալու համար, որակյալ մասնագետների պահանջարկ ունեն: Ապագայի ամենաարդյունավետ ներդրումն այսօր պետք է լինի տեխնոլոգիական կրթության ոլորտում: Այս առումով մենք հատկապես կարևորում ենք առաջատար ինովացիոն երկրների փորձը»,-ասում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումին բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մասնակցում է Իսրայելի վենչուրային արդյունաբերության հիմնադիր Յիգալ Էրլիխը, ով կներկայացնի Իսրայելի ինովացիոն զարգացման փորձը (համառոտ տեղեկությունները՝ կից):

Բիզնես Ինովացիոն ֆորումը այն հարթակն է, որտեղ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կծավալվի գործնական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ, 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Ֆորումին մասնակցում են տեղական և արտասահմանյան բիզնեսի, բիզնես միավորումների և ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Բիզնես Ինովացիոն ֆորումի նպատակն է ձևավորել հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, գործնական շփումների և հանգստի համատեղման միջոցով կարող ենք նպաստել Հայաստանում բիզնեսի արդյունավետության բարձրացմանը:

Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Միջոցառմանն աջակցում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում