Հայաստանի Արարատյան թեմի և Աշխարհի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, քսան անվանի հայ նկարիչներ մեկնելու են Անի: Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը հայտնեց, որ սա կառավարության նախաձեռնությունն է` Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս մասին հաղորդում է Ասպարէզ:
Նկարիչները պետք է նկարեն Անիի բնությունը, իսկ Երևան վերադառնալուց հետո կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ո՛չ միայն Անիում արված նկարները, այլև նկարիչների կողմից սեփական արհեստանոցներում նկարած երկուական գործ:
Ցուցահանդեսը կբացվի մայիսին: Ցուցահանդեսին ներկայացված կտավների հավաքածուի մասին լույս կտեսնի նաև առանձին գիրք:










































