Հոլանդացի նկարիչների We Make Carpets խումբը արդեն 5 տարի զբաղվում է անսովոր գործով՝ ստեղծում է դեկորատիվ գորգեր:
Վարպետները գորգեր են պատրաստում գրեթե ամեն ինչից, որ ընկնում է նրանց ձեռքը՝ պլաստմասսայե սպասք, կոկտեյլային հովանոցներ, մակարոնե իրեր:
Շնորհիվ ստեղծագործական մտահղացման՝ Մարտին Նոլթի, Սթիյն Վան Դեր Վլոյթենի և Բոբո Վարդենբուրգի ձեռքերում մեկանգամյա օգտագործման բաժակները, ատամմաքրիչներն ու մյուս իրերը վերածվում են արվեստի ստեղծագործությունների: Իհարկե, դրանցով հնարավոր է միայն հիանալ:













































