Wednesday, 24 06 2026
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ

Դալայ Լաման կոչ է արել ազատվել եսասիրությունից՝ որպես բոլոր խնդիրների աղբյուրից

Տիբեթական բուդդիզմի հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը Դելիում իր դասերին եկած ուխտագնացներին կոչ է արել ազատվել եսասիրությունից՝ որպես բոլոր խնդիրների աղբյուրից, իրենց մեջ զարգացնել սեր ու կարեկցություն, նաև պահպանել նախնիների կրոնը՝ լինի բուդդայականություն, քրիստոնեություն կամ այլ կրոն,- հայտնում է RIA Novosti-ն:

«Բոլոր կրոններն ասում են, որ եսասիրությունը՝ սեփական «եսի» կարևորության մասին պատկերացումը, բոլոր խնդիրների, կատաղության, ատելության, նախանձի աղբյուրն է»,- մոտ 1 500 մարդու ասել է Դալայ Լաման դասերի ընթացքում:

Նրա խոսքով՝ գոյություն չունի փոփոխվող հոգեֆիզիկական բնորոշիչների միասնությունից տարբեր «ես», ուստի պետք չէ կառչել այդ «ես»-ից:

Շատ ավելի կարևոր է էներգիան ծախսել սիրելու և կարեկցելու ունակության զարգացման համար,- նշել է Դալայ Լաման: «Կրոնը բացատրում է մեր մտքի ձևափոխման մեթոդները: Եվ եթե մենք պնդում ենք, որ այս կամ այն կրոնի հետևորդ ենք, եկեք փորձենք նվազեցնել ատելությունը, նախանձը, այլ մարդկանց հետ մրցակցությունը՝ ուրիշների հանդեպ մեր վախերի և անվստահության պատճառները»,- կոչ է արել նա:

Ժամանակակից գիտնականները եզրակացրել են, որ հենց վախերն ու անվստահություն են դառնում մարդկանց տարբեր տկարությունների պատճառ,- ավելացրել է հոգևոր գործիչը:

«Բոլոր կենդանի արարածները երջանկություն են ուզում և տառապանք չեն ուզում, ուստի պետք է պայմաննր ստեղծել երջանկության և տառապանքներից ազատվելու համար, օգուտ տալ այլ էակների և չվնասել»,- նշել է Դալայ Լաման:

Նա համոզված է, որ հազարամյակներ շարունակ կրոնները մարդկանց օգուտ են բերել, ուստի շատ կարևոր է հարգել մյուս կրոնները:

Բուդդայականները Դալայ Լամային (թարգմանաբար՝ «Օվկիանոս-ուսուցիչ») համարում են կարեկցանքի Բուդդայի՝ Ավալոկիտեշվարի մարմնացումը:

Դալայ Լաման ծնվել է 1935-ի հուլիսի 6-ին Տիբեթի հյուսիս-արևելյան Տակցեռ փոքրիկ գյուղում: 1937-ին ճանաչվել է որպես նախորդ Դալայ Լամա XIII-ի վերամարմնավորում: Թագադրվել է 1940-ին:

1959-ին Դալայ Լաման թողել է Տիբեթը և մեկնեց Հնդկաստան, որտեղ Դհարամսալա քաղաքում գտնվում է նրա նստավայրը:

1989 թ. խաղաղարար գործունեության համար Նոբելյան մրցանակ է ստացել:

Մինչև 2011-ը նա պաշտոնապես եղել է նաև արտագաղթած տիբեթցիների կառավարության քաղաքական առաջնորդը: Սակայն 2011-ի գարնանը քաղաքական պարտականությունները թողնելուց հետո էլ Պեկինը նրան մեղադրում է Տիբեթը ՉԺՀ-ից առանձնացնել ձգտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում