Հարվարդի համալսարանի մասնագետները սովորել են մեծ քանակությամբ աճեցնել ինսուլին արտադրող բջիջեր: Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, առաջին անգամ գիտնականները կարողացել են ստեղծել փոխպատվաստման համար անհրաժեշտ միլիոնավոր բջիջներ:
Ենթադրվում է, որ գիտական ձեռքբերումը թույլ կտա առաջին տիպի դիաբետով հիվանդներին հրաժարվել ինսուլինի ամենօրյա ներարկումերից:
Պրոֆեսոր Դագ Մելթոնն իր կյանքի 23 տարին նվիրել է այդ հետազոտություններին և հիվանդության դեմ պայքարի միջոցների որոնումներին: Այդ հիվանդությունն ախտորոշվել էր իր որդու մոտ:
Ներկայում այդ բջիջները փորձարկվում են կենդանիների վրա: Գիտնականները կիրառում են սաղմնային ցողունային բջիջները՝ ինսուլին արտադրող բջիջների ստեղծման համար:










































