Իսրայելի իշխանությունները առաջին համալսարանն են հիմնել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափի Արիել հրեական բնակավայրում՝ տևական քննարկումներից հետո բարձրացնելով այսպես կոչված համալսարանական կենտրոնի կարգավիճակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կենտրոնի հիմքի վրա 8-րդ իսրայելական համալսարանը ստեղծելու որոշումը կայացրել է պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ հիմնվելով կառավարության իրավական խորհրդատուի եզրակացության, կաբինետի հանձնարարականի և Արևմտյան ափում բարձրագույն կրթության հարցերով խորհդրի որոշման վրա:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բուհի կարգավիճակի բարձրացման առիթով շնորհավորել է ռեկտոր Իգալ Օրգերին: «Վերջին տասնամյակներում առաջին անգամ մենք Իսրայելում ևս մեկ համալսարան ենք հիմնել: Դա մեծ քայլ է Իսրայելում բարձրագույն կրթության ամրապնդման համար»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը:
Համալսարանական կենտրոնը գոյություն ունի 1982 թվականից: Այսօր դրա պատերի ներքո կրթվում է 12 հազարից ավելի ուսանող:








































