Ֆրանսիական արտադրության հրթիռների խմբաքանակը, որը նախատեսված է եղել Գազայի հատված ուղարկվելու համար, երկուշաբթի առգրավվել է եգիպտական բանակի զինառայողների կողմից: Այս մասին հայտնում է իսրայելական MIGnews.com-ը:
Համաձայն տեղեկություների՝ բանակը տեղի բնակիչների հետ համատեղ հայտնաբերել է թաքստոց, որտեղ գտնվել են 17 ավիացիոն 68 մմ ռեակտիվ արկեր:
Եգիպտոսի բանակի մամլո քարտուղար Ահմեդ Մուհամմադ Ալին հաղորդել է, որ օպերացիան անցկացվել է Հյուսիսային Սինայ նահանգում: «Եգիպտոսի բանակն ապագայում կկանխի Սինայի թերակղզու անվտանգությունն ու կայունությունը խաթարելու ցանկացած փորձ»,- հայտարարել է մամլո քարտուղարը:
Ներկայումս իրականացվում է վտանգավոր բեռի սեփականատերերի որոնում: Առգրավված «օդ-երկիր» տեսակի հրթիռների հեռահարությունը կազմում է 3 կմ:









































