Դիզայներ Ալֆրեդ Անջելոն ներկայացրել է պաշտոնական հարսանեկան զգեստ «Սառը սիրտը» մուլտֆիլմի մոտիվներով՝ գրում է The Hollywood Reporter-ը: Մոդելավորողը ստեղծել է այդ հագուստը՝ Disney ստուդիայի հետ համագործակցությամբ: Անջելոյին ոգեշնչել է անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը՝ արքայադուստր Էլզան:
Ընդհանուր առմամբ Նյու Յորքում Հարսանեկան նորաձևության շաբաթվա ընթացքում Անջելոն կներկայացնի 9 նոր զգեստներ: Մասնավորապես, հարսնացուներին կառաջարկեն զգեստներ արքայադուստր Տիանայի («Արքայադուստրերն ու գորտերը»), Սպիտակաձյունիկի, Քնած գեղեցկուհու և Ռապունցելի ոճով:
Ինչ վերաբերում է «Սառը սրտի» մոտիվներով զգեստին, ապա այն վաճառքում կհայտնվի 2015-ի հունվարին:








































