Քանի դեռ Լոս Անջելեսում հայտնիները շարունակում են ամառային տենդենցներ ցուցադրել, Նյու Յորքում և Լոնդոնում գեղեցկուհիներն արդեն աշնանային զգեստապահարանն են բացել: Որպես կանոն, նրանց մեծամասնությանը հաջողվում է անթերի տեսք ունենալ ցանկացած իրավիճակում:
Elle.ru-ն աստղերի օրինակների վրա ուսումնասիրել է ամենաակտուալ street-style տենդենցները:
1. Նաոմի Ուոթս

Նաոմին smart-casual ոճն է նախընտրում՝ կարճացված ջինսերը վերնաշապիկների և բլուզների համադրությամբ:
2. Ռիտա Օրա

Ռիա Օրան, ինչպես միշտ, յուրահատուկ է հագնվում. Բեյսբոլի վերնազգեստը նա համադրում է երկար կիսաշրջազգեստի և Միկի Մաուսի ականջներով գլխարկի հետ:
3. Ռիզ Ուիզերսփուն

Ռիզը շեշտը դնում է կանացիության և էլեգանտության վրա՝ կարճացված ջինսերը նա համադրել է սպիտակ տոպի և դասական կոշիկների հետ:
4. Ալեսանդրա Ամբրոսիո

Ալեսանդրա Ամբրոսիոն շարունակում է Լոս Անջելեսում վայելել ամառային եղանակը: Հագուստն էլ եղանակին է համապատասխանում՝ ցերեկը կարճ շորտեր և տոպ, իսկ երեկոյան լեգինսներ և կարդիգան:
5. Ջեսիկա Ալբա

Միշտ անթերի տեսք ունեցող Ջեսիկա Ալբան չի դադարում ուրախացնել իր օրիգինալ կերպարներով: Օրերս նրան լուսանկարել են վառ կիսաշրջազգեստով, կարճ տոպով և ջինսե վերնաշապիկով:
6. Հայդի Քլում

Հայդին իրեն շատ լավ է զգում բոհեմյան կերպարում՝ ջինսից շորտեր, պարզ տոպ՝ ահա նրա ամենաօրյա հագուստը:
7. Քենդալ Ջեներ

Քենդալը բեղումնավոր սեզոնից հետո հանգստանում է: Պոդիումի հագուստներին փոխարինելու են եկել պարզ սարաֆանն ու բոտիլյոնը:
8. Լիվ Թայլեր

Երեխայի սպասող Լիվ Թայլերն այժմ միայն հարմարավետություն է նախընտրում և իր կլորացած կազմվածքը լայն վերարկուի մեջ է թաքցնում:
9. Սինդի Քրոուֆորդ

Սինդին արդեն երկար տարիների չի դավաճանում իր ոճին՝ ջինսերի լայնացված ներքևով այս տարբերակը նա կարող է համադրել տարբեր տոպերի հետ:
10. Ամանդա Սեյֆրիդ

Նույնիսկ շանը զբոսանքի տանելիս Ամանդնան չի մոռանում արտաքին տեսքի մասին. լայն վանդակավոր վերարկու, նեղ ջինսեր և երկարաճիտ կոշիկներ:
11. Քրիստի Թեյգեն

Քրիստի Թեյգենը զբոսանքի համար պարզ կարճ զգեստ է ընտրել, որը համադրել է լայնեզր գլխարկով և բարձր երկարաճիտ կոշիկներով:







































