Վարշավայում երեկ Ռուսաստանի դեսպանության դիմաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ մարդիկ թողել են բարեմաղթանքներ ու նվերներ, հայտնում է nr2.com.ua-ն:
Պուտինին ուղղված ուշադրության բոլոր ցույցերը կրել են բացասական բնույթ:
Դեսպանատան առաջ տեղի է ունեցել ցույց, ակցիայի մասնակիցները հիշել են նաև ընդդիմադիր լրագրող Աննա Պոլիտկովսկայային, որին սպանել են 8 տարի առաջ:
Ակցիայի կազմակերպիչներն էին «Բաց երկխոսություն» հիմնադրամն ու «Եվրամայդան Վարշավան», որոնք Պուտինի համար մի քանի նվերներ էին պատրաստել, որոնց թվում՝ «արյունոտ» տորթ ու կարմիր գորգ, որի վրա ոտք դնելիս արյան հետքեր էին մնում:
Ակցիայի մասնակիցներն իրենց ցանկություններն էին գրել հատուկ պատին, որտեղ մեծամասնությունը ցանկացել էր, որ նա որքան հնարավոր է՝ արագ դադարեցնի իր լիազորությունները:









































