Saturday, 04 07 2026
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

«Քոչարյանը, Օսկանյանը դատվելո՞ւ են իշխանափոխությունից հետո, թե՞ չէ»․ Վարուժան Բաբաջանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Orer.am կայքէջի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը:

Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական այս նոր եթերաշրջանին: Փաստորեն մեկնարկել են ոչիշխանական ուժերի կողմից հանրահավաքները հանրապետության տարբեր քաղաքներում, մարզերում, ամսի 10-ին համապետական հանրահավաք կլինի հենց Ազատության հրապարակում: Արդյոք Ձեզ համար պա՞րզ են նրանց առաջ քաշած պահանջները:

Բավականին զուսպ եմ վերաբերվում: Նախևառաջ, կա մարդկանց իդեաներին չխանգարելու խնդիր: Վերջիվերջո, այդ հարթակում մեր բազմաթիվ ընկերներ են կանգնած, և ես չէի ցանկանա անջատվել նրանցից: Պարզապես քաղաքական այս շրջափուլում ստացվել է այնպես, որ հարթակի լիդերներից ոմանց ես առանձնապես չեմ վստահում և հետևաբար փորձում եմ այս գործընթացում մի քիչ ստվերում մնալ, որովհետև չվստահելու իրական պատճառներ ունեմ: Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացը բավականին դրական կողմեր ունի. մենք սոցիալական բողոքներից ի վերջո քաղաքական հուն ենք տեղափոխվում: Կապ չունի որակը, կապ չունի լիդերների որակը, ի վերջո, երկրում կա քաղաքական գործընթաց, ի վերջո, դա լակմուսի թղթի դեր է խաղում բոլորի համար, թե որքան է հասարակությունը լցված իիշխանությունների նկատմամբ: Եվ հանրահավաքը գուցե եթե անգամ դրական լուրջ արդյունքների չբերի, գոնե որոշակի զսպման օղակ կհանդիսանա իշխող ռեժիմի համար:

Եթե հարթակը ղեկավարեր Տեր-Պետրոսյանը իր թիմի հետ, գուցե շատ ավելի կանխատեսելի կլիներ, որովհետև Տեր-Պետրոսյանը քաղաքական գործիչ է՝ կլասիկ առումով, և կանխատեսելի է: Նա սահմանադրական ճանապարհով իշխանափոխության կողմնակից է, և երկիրը ցնցումների չի տանի երբեք: Այդ առումով ես մշտապես հարգել եմ Տեր-Պետրոսյանին: Որքան էլ մենք էմոցիոնալ առումով իշխանությունների դեմ լցված ենք, վերջիվերջո, կա մի սահման, որից այն կողմ երկրի ճակատագիրն է, և փառք Աստծո, ի դեպ, թե՛ Դեմիրճյանը, թե՛ որդի Դեմիրճանը, թե՛ Տեր-Պետրոսյանը ժամանակին այդ սահմանը չանցան: Եվ դա իսկապես ողջունելի է, որովհետև իշխանափոխություն զուտ իշխանափոխության համար ես չեմ ընդունում: Իշխանափոխությունը պետք է բարիք բերի ժողովրդին, ոչ թե չարիք:

Ծառուկյանի առումով ես չեմ հասկանում վերջին շրջանի շատ հիստերիկ այս իրավիճակը, որովհետև, ի վերջո, նախագահական ընտրություններից առաջ Ծառուկյանի առաջադրման պրեսռելիզը պատրաստ էր, երևի թե տեխնիկական անսարքության պատճառով չհասավ լրատվամիջոցներին, և խոսել վճռականությունից… վերջիվերջո մենք դա տեսել ենք:

Գիտե՞ք՝ մի հետաքրքիր բան կա.նախ՝ իրենք այս հարթակից պետք է կոնցեպցիա տան. ում դեմ են պայքարում ընդհանրապես: Ի՞նչէ նշանակում այլընտրանք և ամբողջական իշխանափոխություն: Ինձ համար ամբողջական իշխանափոխությունը այս պահին, քանի դեռ սահմանադրական փոփոխություններ չեն եղել, Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, դրանից հետո հարթակից հնչեցին կոչեր, որ վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվում: Այսինքն՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի փուլում իրենց ասած իշխանափոխությունը եղավ: Հիմա ներմուծվել է «համակարգային փոփոխություններ»տերմինը: Ներեցեք, բայց այդ համակարգի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը, եթե դուք բառացիորեն չեք հայտարարում նրա հրաժարականի պահանջը՝ կներեք, դա ինձ համար մանևրելու տպավորություն է թողնում: Ո՞ւր պետք է տանի այս մանևրը:

Այսօր եղբայրս, որ քաղաքականությամբ չի զբաղվում, մի հետաքրքիր դիտարկում արեց: Ասում է՝ ժամանակին այս հարթակում բոլորը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ պայքարում էին քոչարյանական ռեժիմի, Օսկանյանի մասնակցությամբ ռեժիմի, Մարտի 1-ի այս կազմակերպիչների դեմ: Այսօր նրանք դաշինք են կազմել: Հիմա ինչի՞ համար են պայքարում:

Հետաքրքիր հարց է, որի պատասխանը ես չունեի: Որքան էլ մենք շատ ցանկանանք իշխանափոխություն, վերջիվերջո, բարոյական նորմեր կան: Հուսամ որ կստանամ այդ հարցերի պատասխանները: Ես, համենայնդեպս, դեռ հույս ունեմ, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ քայլեր է անում:

Շատերը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև էական տարբերություն չեն տեսնում:

Էական տարբերություններ ես քաղաքական դաշտում չեմ տեսնում: Քաղաքական դաշտում նույնիսկ ՀԱԿ-ը, որ առանձին ձեռագիր էր, որոշակի առումով, թերևս նաև ստիպված սկսեց տարրալուծվել ընդհանուր դաշտի հետ, չնայած որ ինքը միշտ իր դիմագիծը ուներ: Այսօր բոլորը, փաստորեն, դարձել են այս համակարգի մի մասը:

Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, ապա քաղաքական դասական առումով սա ամենավրեպ քաղաքականություն է Տեր-Պետրոսյանի կողմից, բայց Հայաստանի պայմաններում, երբ ամեն ինչ անձնավորված է, երբ որ մեկի պոչը մյուսի տակ է, երբ որ բոլորը բոլորին գիտեն: Վախենամ, որ չաշխատի, վախենամ, որ մենք նույն կոտրած դաշտակի առաջ կանգնենք:

Նույն ԲՀԿ-ն քառյակի, իսկ այժմ՝ եռյակի կազմում 12 պահանջի խնդիր դրեց: Այդ 12 պահանջները հիմա ուղարկել են գրողի ծոցը, այսինքն՝ ոչ ոքի հետաքրքիր չէ: Վերջիվերջո, քաղաքական գործընթացի համար շատ կարևոր էր, որ դուք նստեիք, կետ առ կետ այդ լուն ջարդեիք, հետո անցնեիք հաջորդ քայլին: Ձեր քաղաքական մանևրի գլխավոր օղակը 12 կետերն էին: Բաներ կան, որ հարցականներ են ծնում:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում