Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանին հայտարարել է, որ երկրում հավասարակշիռ իրավիճակ ստեղծելու համար անհրաժեշտ է անցկացնել ազատ, թափանցիկ և օրինական ընտրություններ.
«Եթե անցկացվեն ազատ, թափանցիկ և օրինական ընտրություններ, ապա քաղաքական ակտիվիստները և ժողովուդը կհամաձայնեն դրա արդյունքների հետ և կօգնեն պետությանը խնդիրների լուծման հարցում: Երկրում հավասարակշիռ իրավիճակի առկայությունը հանդիսանում է գոյություն ունեցող խնդիրների լուծման միակ եղանակը»:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի հունիսի 14-ին:







































