Wednesday, 24 06 2026
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում

Հայաստանը համարվում է տարածաշրջանի խաղաղության երաշխավոր, Ադրբեջանը՝ սպառնալիք

Եվրասիական միության և Եվրամիության շրջանակներում ՀՀ որդեգրած քաղաքականությունը հակասություններ չի հարուցում. սա արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, արտաքին հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո` Եվրասիակա՞ն միությանը, թե՞ Եվրամիությանն ինտեգրվելն է ավելի ձեռնտու Հայաստանին:

«Մենք առաջնորդվելու ենք մեր պետության շահերով: Հակասություններ փնտրել պետք չէ, եթե կամ-կամի խնդիր լինի, այդ դեպքում պետք է գերակշռեն ազգային պետական շահերը: Միջազգային բոլոր շրջանակները հստակ գնահատում և ընկալում են ամեն ինչ, իսկ մենք պետք է միանշանակ առաջնորդվենք մեր պետության շահերով: Հայաստանի համար ցանկացած ինտեգրման գործընթաց շահավետ է՝ տնտեսության աշխուժության առումով»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե այժմ հայ-թուրքական արձանագրություններն արխիվ են ուղարկվել, և միակ քննարկվող հարցն այսօր Ղարաբաղյան հակամարտությունն է՝ Ա. Զաքարյանն ասաց. «Հայ-թուրքական հարաբերություններն արխիվ ուղարկել պետք չէ, բայց առայժմ Թուրքիան իր քաղաքականությունը պայմանավորում է երրորդ երկրի քաղաքականությամբ: Այս հարցը քննարկման փուլում է, և բացառվում է, որ այն մոռացության մատնվի: Ցեղասպանության ճանաչման հարցը մնում է Հայաստանի Հանրապետության առաջնահերթ հարցերից մեկը»,- ասաց պատգամավորը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին` Արտակ Զաքարյանն ասաց, որ այս հարցում մենք ունենք ձեռքբերումներ. «Մեզ հաջողվել է տարբեր քաղաքական շրջանակներում ապահովել խնդրի ընկալումն այնպես, ինչպես կա: Միաժամանակ ամրագրել ենք այն ընկալումը, որ Հայաստանը տարածաշրջանի խաղաղ քաղաքականության երաշխավոր է, իսկ Ադրբեջանը՝ սպառնալիք: Եթե Ադրբեջանն այսօր ստանձնել է նավթ և գազ վաճառող պետության դեր, ապա ժամանակի ընթացքում այն սպառվելու է: Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանը` իր ռազմական քաղաքականությամբ, միջազգային քաղաքականության կողմից համարվում է սպառնալիք»,- իր խոսքը եզրափակեց Ա. Զաքարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում