«Չելսի»-ն շարունակում է ձախ պաշտպան փնտրել, ով կկարողանա թիմի կազմում փոխարինել Էշլի Քոուլին: Այդ մասին տեղեկացնում է Mirror-ը:
«Արիստոկրատներ»-ը քննարկում են «Տոտենհեմ»-ի պաշտպան Բենուա Ասու Էկոտոյի թեկնածությունը: Ծնկան վնասվածքի պատճառով 28-ամյա կամերունցին ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմոմ անկացրել է ընդամենը 3 հանդիպում:
Հիշեցնենք, որ 32-ամյա Քոուլի՝ «Չելսի»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը:







































