2012թ.-ի ամռանը բացված Վարշավայի «Մոդլին» օդանավակայանը շաբաթ լքել է իռլանդական Ryanair ավիաընկերությունը` թռիչքուղիների մի մասի փակման պատճառով: Այս մասին նշվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ:
Շինարարական վերահսկողության տեսուչը շաբաթ հրամայել էր փակել թռիչքուղու 1 կմ-անոց հատվածը: Մնացած 1,5 կմ-ը բավարար չէ ցածրբյուջետային ավիաընկերությունների` Airbus A320 և Boeing 737 ինքնաթիռներն ընդունելու համար:
Ryanair-ը այս կապակցությամբ ժամանակավորապես տեղափոխել է բոլոր չվերթները Ֆրեդերիկ Շոպենի անվան վարշավյան օդանավակայան: Շաբաթվա սկզբին նույնկերպ է վարվել նաև հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որը դժգոհել է մառախուղների հետևանքով չվերթների պարբերաբար ուշացումների կապակցությամբ:
Այսպիսով` «Մոդլինը» նաև զրկվել է երկու ավիաընկերություններից, որոնք օդանավակայանից հիմնական թռիչքներ են իրականացրել:
Ինչպես նշվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ՝ թռիչքուղու վերանորոգմամբ զբաղվելու է շինարարական ընկերությունը: Հենց այս ընկերությունն էլ փոխհատուցելու է օդանավակայանի հետևանքով ստացված բոլոր վնասները: Վերանորոգումն ավարտելու ժամկետները չեն նշվում:









































