Վերջին հարյուրամյակում առաջին անգամ Լոնդոնի մետրոյի ուղևորները հնարավորություն ունեն երթևեկելու իսկական շոգեքարշով: Վերանորոգված հնագույն սարքավորումն արդեն երթևեկել է Էրլս Քորթ կայարանից մինչև Մուրգեյթ: Գրեթե նույնպիսի երթուղով է անցել նույն ստորգետնյա շոգեքարշը 1863 թ. հունվարի 9-ին:
Ստորգետնյա երկաթուղին կառուցվել է Վիկտորյա թագուհու կառավարումից 26 տարի անց: 1905-ին շոգեքարշերին փոխարինելու են եկել էլեկտրական լոկոմոտիվները:
Ղեկավարության պլանների համաձայն` 2013 թ. ընթացքում հին շոգեքարշը ժամանակ առ ժամանակ կերթևեկի` գրավելով զբոսաշրջիկների:










































