Եվրամիությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) Վրաստանի Սահմանապահ ոստիկանությանը ութ կվադրոցիկլետ են փոխանցել: Դրանց ընդհանուր արժեքը 67 հազար դոլար է: Այդ կվադրոցիկլետներով վրացի սահմանապահները կհսկեն Դեդոպլիսցկարոյի շրջանում Ադրբեջանի հետ սահմանը:
Նվերի հանձնման արարողությանը մասնակցել են Սահմանապահ ոստիկանության ղեկավար Կոբա Բոչոչիշվիլին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչի տեղակալ Ինիտա Պաուլովիչը և ԵՄ ծրագրի մենեջեր Քեթևան Խուցիշվիլին:
Սահմանների միացյալ կառավարման կովկասյան ծրագիրն ուղղված է Վրաստանին, Ադրբեջանին և Հայաստանին աջակցելուն՝ սահմանների միացյալ կառավարման ծրագիրը ներդնելու հարցում, որը կերաշխավորի բաց, բայց միևնույն ժամանակ անվտանգ սահմաններ:
Եռամյա ծրագրի արժեքը 6.3 միլիոն եվրո է: Ծրագիրը կավարտվի 2012 թվականին:









































