Իրաքի անվտանգության ուժերին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը մայրաքաղաք Բաղդադից հյուսիս-արևելք ընկած Դիյալա նահանգի 16 բնակավայրերի նկատմամբ: Իրաքի ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ ոչնչացվել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ավելի քան 100 գրոհայիններ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նշվում է նաև, որ ականազերծվել են 50 ինքնաշեն պայթուցիկ սարքեր: ՊՆ-ն նաև հայտնում է, որ 125 ընտանիքներ վերադարձել են իրենց տներ, որոնք ստիպված են եղել լքել գրոհայինների կողմից բնակավայրերի բռնազավթումից հետո:







































