Ամերիկացի երգչուհի, The Pussycat Dolls-ի մենակատար Նիկոլ Շերզինգերն Էնդրյու Լլոյդ Ուոբբերի «Կատուներ» երաժշտական ներկայացման մեջ կխաղա Գրիզաբելայի դերը: Ներկայացման պրեմիերան կկայանա դեկտեմբեր ամսին, հաղորդում է The Telegraph-ը: Ներկայացման վրա աշխատաում են պարուսույց Ջիլլիան Լիննը և ռեժիսոր Թրեվոր Նաննը:
«Միշտ երազել եմ աշխատել Էնդրյուի, Թրեվորի և Ջիլլիանի հետ: Ես մեծացել եմ, լսելով Էնդրյուի յուրօրինակ երաժշտությունը, և մեծ հաջողություն եմ համարում, որ մի քանի տարի առաջ այդքան լավ ձայնագրեցի Memory երգը»,- մեկնաբանել է երգչուհին:
Գրիզաբելան մյուզիքլի կենտրոնական կերպարներից մեկն է, այն գլամուրային կատու է, որը կորցրել է նախկին փայլը և կատուների հասարակության մեջ հալածված է դարձել: Շերզնգերի համար թատերական բեմում այս դերը պրեմիերա կլինի:









































