ԱՄՆ-ում Հոլի Սփրինգսի (Հյուսիսային Կարոլինա նահանգ) իշխանությունները որոշել են անվճար էքսկուրսիաներ կազմակերպել դեպի տեղի աղբանոցներ: Ծառայությունը, պարզվեց, այնքան պահանջված է, որ տեղերը պատվիրվել են դեռևս երկու ամիս առաջ: Այս մասին գրում է MIGNews-ը:
Դրա հիմնական նպատակն է մարդկանց ցույց տալ, որ պետք է ձգտել վերամշակել առավելագույն թվով թափոններ:
Նշենք, որ ժամանակակից ամերիկյան աղբակույտերը զգալիորեն տարբերվում են նախորդ տարիների համանման օբյեկտներից, քանի որ աղբի վերամշակման համար գործի են դրվում բարձրագույն տեխնոլոգիաներ, իսկ թափոնների ուտիլիզացումը տեղի է ունենում էկոլոգիական անվտանգության պահանջները հաշվի առնելով:










































