Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր նշում է իր 45-ամյակը: Սա Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլիի վերջին ծնունդն է:
2013 թվականի հոկտեմբերին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որում նա չի կարող առաջադրել իր թեկնածությունը, քանի որ մինչ այս երկու անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում և Սահմանադրությունն արգելում է երրորդ անգամ առաջադրվել:
Երեկ Սաակաշվիլին խոստացել է իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո չլքել Վրաստանը և քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը չի չքանալու, ակտիվորեն ներկա է գտնվելու քաղաքական ասպարեզում և ուժ է հավաքելու:
Ի դեպ, այսօր ծնվել է նաև Իոսիֆ Ստալինը, որի 133-ամյակն այսօր նշելու են Վրաստանի Գորի քաղաքում:









































