ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին հայտարարել է Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարի համար ցամաքային ռազմական գործողության անցկացման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
«ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավիահարվածներն արդեն վնաս են հասցրել «Իսլամական պետությանը», սակայն դա բավարար չէ»,- հայտարարել է Դեմփսին:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քաղաքական որոշում ընդունել Սիրիայոմ և Իրաքում ցամաքային գործողության անցկացման համար:
Նա նշել է, որ գրոհայիններից տարածքների ազատագրման համար մոտ 15 հազար զինվորական կպահանջվի:








































