Երևանի «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն «անասուն է», որովհետեւ կոտրել է տոնավաճառի աշխատակիցների սեղանները»,այս մասին այսօր Հրազդանում եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Արդյո՞ք գործող իշխանությունն էր մեղավոր, որ մի անասուն, անասնակերպ կենդանի ոսկու շուկայում ջարդեց տաղավարները: Եթե իշխանությունն ունի քաղաքական կամք, ապա նման անասնակերպ կենդանուն պետք է պատժի: Արդյո՞ք Սահմանադրությունն է մեղավոր այս հարցում: Արդյո՞ք Սահմանադրությունն է մեղավոր, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերին այսպիսի դրության մեջ են դնում»,- ասաց նա:









































