Լուրերը, թե վերջերս շատերի կողմից հայտնի դարձած «արեշցի Ժագան» քրեական հեղինակություն է, չափազանցված են: Այսպիսի համոզմունք ունի քրեագետ Սերգեյ Գալոյանը, ում խոսքերով` «Ժագան» պարզապես մարդասպան է: Armlur.am–ի հետ զրույցում քրեագետը նշել է, որ չի կարելի այսպես կոչված «Ժագայի» նմաններին քրեական հեղինակություն կամ, առավել ևս, «օրենքով գող» անվանել:
«Ժագան, ասում են` էն տղուն սպանողնա: Դա ի՞նչ կապ ունի կրիմինալ աշխարհի հետ: Ոչ մի կապ չունի: Մարդը մարդասպան է, ուրիշ` ոչինչ: Ժագայի մասին իմ գրքերում չեմ գրում, որովհետև ինքը շատ պստիկ մարդ է, որ ես իր մասին նույնիսկ երկու տողով նշեմ: Ծիծաղելի է իրեն հեղինակություն համարելը: Ամեն մարդասպանի նման կերպ կոչելն անլրջություն է»,- վստահաբար ասել է քրեագետ Ս. Գալոյանը:







































