Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, անդրադառնալով օրաթերթից վեց միլիոն դրամ պահանջելուն, դատարանում հայտարարել էր, թե դա «բիզնես մոդել է»:
«Չեմ հասկանում` դատարանը բիզնես վա՞յր է, որտեղ ցանկանում են գումար աշխատել»,- այսօրվա ասուլիսին իր զարմանքն արտահայտեց Արման Բաբաջանյանը:
«Նրանք դիտարկում են, որ դատարանը բիզնես ոլորտ է և կարելի է փող աշխատել այդտեղ: Մամուլի միջոցով կարելի է հարստանալ Հայաստանում»,- ասաց թերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: