«Վեցնյակի» միջազգային միջնորդների՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով հանդիպումը կկայանա 2013 թ. հունվարին։ Այս մասին հաղորդում է Rbc-ն։
«Ներկայումս Թեհրանի հետ բանակցություններ են տարվում՝ «Վեցնյակի» և Իրանի հանդիպման վայրի և ժամանակի մասին: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս բանակցությունները կավարտվեն, և հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարին»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ՌԴ արտգործնախարարությունում կարծում են, որ կկարողանան քննարկել Իրանի` 20 տոկոսով ուրանի հարստացումը դադարեցնելու հարցը: Ըստ հաղորդագրության` երկխոսության մասնակիցների կողմից այս հարցը քննարկելու պատրաստակամությունը նշանակալից էր նաև անցնող տարվա ընթացքում կայացած հանդիպումների ժամանակ:










































