ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ճիշտ է համարում ներկայիս վարչակազմի գործողությունները՝ ուղղված Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների հակազդմանը: Այնուհանդերձ, նա խոստովանել է, որ այդ գործողության հաջողությունը երաշխավորված չէ: Այս մասին նա ասել է CNN-ի եթերում:
Երեքշաբթի մի շարք արաբական երկրների աջակցությամբ ԱՄՆ-ը սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Խորասան» ահաբեկչական խմբավորումների դիրքերին:







































