Իսայելի կառավարությունը հաջորդ տարի հավելյալ 6 մլրդ շեքել (1.6 մլրդ դոլար) կհատկացնի պաշտպանության նախարարությանը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը:
Համապատասխան փաստաթղթի` Իսրայելի ռազմական բյուջեն 2015-ին կաճի 10 տոկոսով և կկազմի 57 մլրդ շեքել (մոտ 15.5 մլրդ դոլար):
Բացի այդ, «Իսրայելի կառավարությունը 7-8 մլրդ շեքել (մոտ 2 մլրդ դոլար) կհատկացնի Գազայի 50-օրյա գործողության ծախսերը փակելու համար», ասվում է փաստաթղթում:








































