«Օրիոն» նորագույն տիեզերանավը պլանավորվում է թողարկել այս տարվա դեկտեմբեր ամսին, լրագրողներին հայտարարել է NASA-ի տիեզերագնաց Բարի Ուիլմորը, գրում է RIA Novosti-ն:
«ԱՄՆ-ն այն սահմանին է գտնվում, որը մարդկությանը տանում է տիեզերքի հետագա ուսումնասիրմանը: «Օրիոն» նոր տիեզերանավի փորձարկումները, որոնք նշանակված են 2014 թ. դեկտեմբերին, հնարավորություն կտան ապագայում ուսումնասիրել Արեգակնային համակարգի նոր տարածքները»,- ասել է նա:
Ծրագրի համաձայն՝ տիեզերանավը առաջին անօդաչու թռիչքը կկատարի 2017 թ., իսկ տիեզերագնացների մասնակցությամբ՝ 2021 թ.:









































