Համաշխարհային բանկը 2014-ին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը հունիսին սպասվող 2.8%-ից նվազեցրել է մինչև 2.6%: 2015-2016թթ. համար ևս կանխատեսումը վերանայվել է դեպի նվազում՝ 3.4%-ից և 3.5%-ից մինչև 3.2% և 3.4% համապատասխանաբար: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցին:
Կանխատեսման նվազումը հաշվի է առնում եվրոգոտում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում և Եվրոպայի զարգացող երկրներում կայուն ստագնացիայի նշանները՝ նշվում է զեկույցում:
Զարգացած երկրների ՀՆԱ աճի կանխատեսումը 2014թ. համար հունիսին սպասվող 2.2%-ից նվազել է մինչև 1.8%: 2015թ. աճը, ՀԲ գնահատմամբ, կկազմի 2.4%, 2016-ին՝ 2.5%: Եվրոգոտու երկրներում 2014թ. ՀՆԱ-ն կաճի 0.9%-ով, 2015-ին՝ 1.4%-ով, 2016-ին՝ 1.8%-ով:
Զարգացող երկրների ՀՆԱ աճը ևս, Բանկի կարծիքով, ավելի քիչ կլինի, քան նախկինում էր ենթադրվում. 4.5% 2014թ.՝ 5.3%-ի փոխարեն, 5% 2015-ին՝ 5.5%-ի փոխարեն, 2016-ին՝ 5.3%:







































