Բրիտանական Սիլվերթոն ընտանիքում ծնվել է 100 տարում առաջին աղջիկը, գրում է The Daily Mirror-ը:
Ինչպես նշում է թերթը, երեխայի ծնվելու հավանականությունը գնահատվել է 10000-ը 1-ի:
Երեխայի ծնողները՝ Ջերեմի Սիլվերթոնն ու Դանիել Էնդրյուսը, իրենց աղջկան անվանել են Փոփի: Վերջին անգամ այդ ընտանիքում աղջիկ ծնվել էր Գեորգ 6-րդի ժամանակ:
Այդ ժամանակից ի վեր բրիտանական այդ ընտանիքում բացառապես տղաներ էին ծնվում: Ընդհանուր առմամբ՝ նրանց թիվը 16-ն է:









































