Սիրիայի փոխնախագահ Ֆարուկ Շարաայի զարմիկները Սիրիայում ձերբակալվել են: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի դիտորդական կենտրոնին (OSDH):
«Համալսարանի դասախոս, 38-ամյա Զայդուն Զոհբին և նրա եղբայր Սուհայիբը, որոնք Ֆարուկ Շարաայի զարմիկներն են, ինչպես նաև նրանց 5 ընկերները, որոնք հանդես են գալիս Սիրիայում խաղաղ փոփոխության օգտին, դեկտեմբերի 15-ին ռազմական հետախուզության աշխատակիցների կողմից սրճարանում ձերբակալվել են»,- նշվում է OSDH-ի հայտարարության մեջ:







































