Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվարին կայանալիք ԵԽԽՎ-ի նստաշրջանում դիտարկվելու է Ադրբեջանի վերաբերյալ միանգամից երկու հաշվետվություն: Դա Ստրասբուրգի աննախադեպ որոշումն է Ադրբեջանի հանդեպ, քանի որ իր ողջ պատմության ընթացքում ԵԽԽՎ-ն երբեք քննարկման չի դրել մեկ երկրի վերաբերյալ երկու զեկույց:
Եվրապատգամավորները դիտարկելու են Ադրբեջանի մասին միանգամից երկու զեկույց: Դրանցից առաջինը վերաբերում է ԵԽԽՎ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրագործմանը: Այդ քննադատական զեկույցը կազմվել է Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Ջոզեֆ Դեբոնո Գրեխի կողմից:
Երկրորդ զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ի (ավելի վաղ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով Քրիստոֆ Շտրասերի զեկույցն է, որում նշված է, որ Ադրբեջանում առկա է 85 քաղբանտարկյալ: Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի Ձմեռային նստաշրջանը տեղի է ունենալու հունվարի 21-25-ին:









































